21 07 2023

Նիկոլ, լավ լսիր,  այս բոլորի համար դու պատասխան ես տալու․ Հայաստան մուտքն արգելված սփյուռքահայ



 

Դաշնակցական Ասլան Ասլանյանը, որի մուտքը Հայաստան իշխանությունն արգելել է, տեսանյութով պատմում է տեղի ունեցածի մասին։

«Որպես սփյուռքահայ և որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի: Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զավակներիս և ընկերներիս հետ  միասին որոշեցինք հայրենիքի մեջ մեր արձակուրդն անցկացնենք, մանավանդ ուզում եմ, որ զավակներս և իրենց ընկերները միշտ հայրենիքի հետ կապվեն:

Հայաստան հասնելուս պես առավոտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասվեց, որ իմ անունի վրա բլոկ կա: 9 ժամ սպասելուց հետո ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն, ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս: Այդ 9 ժամում, որ ես ներկա էի տրանզիտ սրահում, տարբեր-տարբեր ազգեր էին ներկա՝ թուրքը, տաջիկը, այլ ազգը, արաբախոսները հանգիստ ձևով Հայաստան էին մտնում, բայց ես ոչ:

Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքի արգելքի մասին խոսել, բայց ցավն այն է, որ այսօր  և՛ Արցախը շրջապատված է, և՛ Արցախի ժողովուրդը սովի մատնված, Հայաստանի իշխանությունները, Նիկոլը և իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն մեզ արգելում են հայրնեիք այցելել»:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ